Home / Հայաստան / Դեպարդյեն մտադիր է գործարան գնել Հայաստանում

Դեպարդյեն մտադիր է գործարան գնել Հայաստանում

Լուրեր են տարածվել, որ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ցանկանում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվող գործարան գնել Հայաստանի տարածքում: Այս մասին գրում է Аргументы Недели պարբերականն իր` «Դեպարդյեն արմատներ է գցում Երևանում» հոդվածում:

Դերասանը նաև մտադիր է լրջորեն զբաղվել Եվրոպայում հայաճանաչության հարցով: Նա Եվրոպային է ներկայացնելու հայկական մշակույթն ու և կոնյակը: Համաձայն նույն աղբյուրի` դերասանն այս թեմայով արդեն իսկ խոսել է տեղի իշխանությունների հետ: