Home / Армения / Թուրքիայում 27%-ը ցանկանում է Արձանագրությունները վավերացված տեսնել

Թուրքիայում 27%-ը ցանկանում է Արձանագրությունները վավերացված տեսնել

Գերմանական «Մարշալ» հիմնադրամի և իտալական «Կոմպանիա դի Սան Պաոլո» կազմակերպության կողմից անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիան վերջին շրջանում իր վարած քաղաքականությամբ հայացքը Արևմուտքից «շեղում է» դեպի Արևելք, ինչպես նաև ավելի հանդուրժողական է տրամադրված Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ: Փորձագետները նշում են, որ հարցման արդյունքերի համաձայն` Թուրքիան Իրանի նման քաղաքականությունը որպես սպառնալիք չի ընկալում:  

Հարցման մասնակիցները այնքան էլ ոգևորված չեն ԵՄ-ին անդամակցելու հեռանկարով: Նրանց 63%-ն չեն հավատում, որ դա իրագործելի խնդիր է, համենայնդեպս, մոտ ապագայում: Նվազել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր դրական են վերաբերում Թուրքիայի անդամակցության հարցին` կազմելով 38%, այնինչ 2003-ին նրանց թիվը 73% է եղել, իսկ 2009-ին 48%:

Եվրոպական 11 երկրներում անցկացրած հարցումների արդյունքում` մասնակիցների 33%-ը բացասաբար են վերաբերում Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցին և միայն 23% է դրական կարծիք են հայտնել այդ հարցի կապակցությամբ: 39%-ը չեզոք դիրք է զբաղեցրել , իսկ 5%-ը ուղղակի չի պատասխանել այդ հարցին:

Հարցման ընթացքում մասնագետներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին: Համաձայն ստացված տվյալների` Թուրքիայում հարցման մասնակիցների 27 տոկոսը ցանկանում են, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները վավերացվեն: 55 տոկոսը դեմ է արտահայտվել նման հեռանկարին, իսկ 17 տոկոսը հարցի վերաբերյալ կարծիք չի հայտնել: