Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընթացող թուրքալեզու պետությունների գագաթաժողովի շրջանակներում երկու երկրների ռազմավարական համագործակցության Բարձրագույն խորհրդի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: ANS-ի հաղորդմամբ` հանդիպումից հետո երկու երկրների ներկայացուցիչները համատեղ մամլո ասուլիս են տվել:
Կողմերի կարծիքով` փաստաթուղթն ուղղված է երկու երկրների միջև ավելի բարձր մակարդակի հարաբերությունների ձևավորմանը: