Բավական հասունացել է հայկական կողմի` համապատասխան արձագանք ներկայացնելու ժամանակը: Այս մասին հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` խոսելով Աղթամարի եկեղեցու շուրջ ծավալված վերջին զարգացումների և Ադրբեջանի` ՄԱԿ-ում ներկայացրած բանաձևի նախագծի մասին:
«Ի՞նչ է մեզ պետք: Ձևակերպել, որ երկու պետություններ, ունենալով էթնոլեզվական ընդհանրություններ, ձևավորում են ագրեսիվ քաղաքականություն մեկ այլ պետության, տվյալ դեպքում` Հայաստանի Հանրապետության դեմ», – ասել է Դեմոյանը:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ, այնուամենայնիվ, Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում և նրան անվանում եղբայրական պետություն ոչ թե էթնոլեզվական ընդհնարությունների պատճառով, այլ «մեծ հաշվով նրա համար, որ Ադրբեջանն ունի մեծ էներգառեսուրսներ»: