Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր` Կալուգայի Սամոյի դստեր հարսանեկան արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը և հավելում, որ այդ հարսանիքին հրավիրված է գրեթե ողջ քաղաքական էլիտան` սկսած Սերժ Սարգսյանից, վերջացրած օլիգարխներով ու անգամ նախարարներով:
«Այսինքն` մի ամբողջ ինքնաթիռ`պաշտոնյաներն իրենց տիկնանց հետ, Երևանից թռչելու է Մոսկվա` մասնակցելու հարսանեկան արարողությանը: Ճանապարհածախսը հոգալու է Կալուգայի Սամոն», – գրում է «ՉԻ»-ն: