Home / Հայաստան / Հանրահավաքի իրազեկման մասնակցիներին հրավիրել են ոստիկանության բաժին

Հանրահավաքի իրազեկման մասնակցիներին հրավիրել են ոստիկանության բաժին

Մոտ 40 րոպե առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքում Հայ Ազգային Կոնգրեսի 3 ներկայացուցիչներ բարձրախոսով իրազեկում էին սեպտեմբերի 17-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքի մասին: Ինչպես մեզ հայտնեց իրազեկման ակցիայի մասնակիցներից մեկը` Սարգիս Խաչատրյանը,  իրենց մոտեցել է S դասի «Մերսեդես» ավտոմեքենայով ոստիկան, ով ներկայացել է որպես թաղային և ասել, որ երիտասարդներին պետք է ուղեկցի բաժին:

Ոստիկանը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ ինքը տանը նստած է եղել, ոստիկանության բաժնից իրեն զանգահարել են և հայտնել են, որ «սպիտակ 31-ով մարդիկ միտինգի վերաբերյալ հայտարարություններ են անում»:

«Ինձ հրամայեցին, որ Ձեզ տանեմ բաժին, որ տենանք` ովքեր են հայտարարում», – ասել է ոստիկանը:

Երիտասարդների հետ միասին իրազեկմանը մասնակցել է ՀԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն համայնքի շտաբի պետ Արթուր Գասպարյանը, ով հետևել է ոստիկանին: Գասպարյանին 20 րոպե պահել են բաժնում, այնուհետև բաց են թողել: