Home / Армения / Հիստերիան, Մարքսն ու սովետական ժողովուրդը. կոմունիստը մեկնաբանում է

Հիստերիան, Մարքսն ու սովետական ժողովուրդը. կոմունիստը մեկնաբանում է

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ եղել է Ռուսաստանի հետ բարեկամության ջատագովներից և Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղադրման ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը Հայաստանի իշխանությունների ամենահաջողակ քայլերից մեկն է համարում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը:

«Վերջին 20 տարվա սերունդը համարում է, որ ամենախելոքն է», – ասել է նա` ներկայացնելով որոշ մարդկանց կարծիքն այն մասին, որ Ռուսաստանը կկործանի Հայաստանը:

Կոմունիստն անդրադարձավ պատմությանը և նշեց, որ ժամանակին Հայաստանը միայն Ռուսաստանի ուժերով էր ոտքի կանգնել: Լրագրողները փորձեցին հակադարձել և ստացան հետևյալ պատասխանը.

«Հակակոմունիստական հիստերիան, թե կարող էր այլսպես լիներ, կարող էր այնպես լինել… է, կարող էր: Սա հակակոմունիստական հիստերիա է, որը ծնվել է 1848 թվականին` Կառլ Մարքսի գրած համապատասխան աշխատությունից հետո», – զայրանալով փաստեց Թովմասյանը: 

Նա հիշեց նաև Համաշխարհային պատերազմը` ասելով, որ 116 օրում ամբողջ Եվրոպան ծնկի եկավ.

«Չլինեին սովետական զորքերն ու սոցիալիստական գաղափարախոսության համար ոտքի կանգնած ամբողջ սովետական ժողովուրդը, այսօր Եվրոպա չէր լինի»:

Այս թեմայի շուրջ լրագրողներից մեկի հետ կարճ բանավեճից հետո լսելով, որ այսօր շատերը Հայաստանում ձգտում են դեպի Եվրոպա, կոմկուսի ղեկավարն ասաց.

«Դե, ձգտեք, գնացեք Եվրոպա, ո՞վ ա ձեզ խանգարում: Ես չեմ ձգտում և տանել չեմ կարող», – եզրափակեց Ռուբեն Թովմասյանը: