Home / Армения / Մայքլ Ջեսքոնի մայրը դատի է տվել երգչի պրոմոութերներին

Մայքլ Ջեսքոնի մայրը դատի է տվել երգչի պրոմոութերներին

Մայքլ Ջեքսոնի մայրը` Քեթրին Ջեքսոնը, AEG Live ընկերությանը, որը զբաղվում էր Լոնդոնում երգչի համերգների կազմակերպմամբ, մեղադրում է նրանում, որ ընկերությունը չի իրականացրել պայմանագրով նախատեսված կետերը:

Քեթրինի կարծիքով` որդու մահվան մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև ընկերության ներկայացուցիչները, քանի որ ընկերությունն անհրաժեշտ բժշկական սարքավորումներ չի ապահովել` իր որդու կյանքը փրկելու համար:

AEG Live ընկերությունը դեռ չի մեկնաբանել Ջեքսոնի մոր հայտարարությունները, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին` նոր համերգային ծրագրի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ: