Ֆրանսիայում բնակվող թուրքահայ աշխարհահռչակ արվեստագետ Սարգիս Զաբունյանն ասել է, որ անկախ այն փաստից, որ իր ստեղծագործություններն իրեն աշխարհի տարբեր ծայրեր են հասցնում, միևնույնն է «անհնար է հեռու լինել Ստամբուլից, իմ տնից, իմ բնօրրանից»:
Ստամբուլում բացված «An Icon» անունը կրող ցուցահանդեսում հայազգի արվեստագետը ներկայացնում է Թուրքիայի խոշորագույն քաղաքի Շիշլի թաղամասի իր տունը տարատեսակ պատկերների տեսքով, գրում է Hurriyet-ը: Ներկայացված գործերում գերակշռողը ոսկեգույնն է:
Ցուցահանդեսի համադրողն է Ռենե Բլոկը, այն շարունակվելու է մինչև հոկտեմբերի 20-ը: