Home / Հայաստան / Քիդմանին ստիպել են կարմրել

Քիդմանին ստիպել են կարմրել

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանն առաջին անգամ հանդես է գալիս պրոդյուսերի կարգավիճակում` ներկայացնելով «Նապաստակի բուն» ֆիլմը, որը լուրջ կինոփառատոնի է մասնակցում Տորոնտոյում, հաղորդում է MIGnews.com-ը:

Դերասանուհին Տորոնտոյում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բավական լարված էր. նա անընդհատ կարմրում էր և քրտնում:
 
«Ես բաճկոն եմ հագել…. քրտնել եմ և չեմ կարող հանել այն, այլապես դա կերևա»,- ժպիտով ասել է Քիդմանը:

«Ես շատ եմ անհանգստանում: Երբ ֆիլմում ես խաղում, պատասխանատվություն չես կրում ֆիլմի համար, իսկ հիմա միանգամայն այլ իրավիճակ է: Ես եմ պատասխանատու այս ֆիլմի համար: Բայց ուրախ եմ, որ նկարահանել ենք այն», – ասել է դերասանուհին: