ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ստիվեն Բրեյերը հայտարարել է, որ Ֆլորիդայի եկեղեցու քահանա Թերի Ջոնսը, ով ցանկանում էր հրապարաավ այրել Ղուրանը, իրավունք ուներ հետևել իր ցանկություններին, հաղորդում է CNN-ը:
Բրեյերը խոսել է Ղուրանը վառելու ցանկության մասին Լարի Քինգի թոք-շոուի ընթացքում` համեմատելով քահանայի այդ ցանկությունն ամերիկյան դրոշը վառելու հետ, ինչը իրականացվում էր ԱՄՆ-ում Վիետնամի պատերազմի ժամանակ:
Դատավորը հայտարարել է, որ խոսքի ազատությունը տարածվում թե դուրեկան, թե ոչ դուրեկան հայտարարությունների վրա: