Home / Армения / «Կնքահայրը» Մոսկվայում. փորձել են սպանել ամենահայտնի օրենքով գողին

«Կնքահայրը» Մոսկվայում. փորձել են սպանել ամենահայտնի օրենքով գողին

Մոսկվայում մահափորձ է իրականցվել հանցավոր աշխարհի ամենահայտնի հեղինակութուններից մեկի` «օրենքով գող» 73-ամյա Ասլան Ուսոյանի և նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանի վրա: Նշենք, որ Ասլան Ուսոյանը հայտնի է Դեդ Հասան կեղծանունով: Մահափորձը տեղի է ունեցել Տվերսկայա փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ, որտեղ տեղադրված տեսախցիկները նկարահանել են պատահարը, հաղորդում է Life News պարբերականը:

Իրավապահ մարմիններն ավելի վաղ հայտարարություն էին տարածել, թե օրենքով գողն ու նրա թիկնապահը մահացել են, բայց հետո պարզ դարձավ, որ նման քայլը հատուկ նպատակով էր արվել` Ուսոյանի անվտանգությունն ապահովելու համար, մինչ նրան հիանդանոց կտեղափոխեին: Իսկ ավելի ուշ ոստիկանությունը նոր հաղորդագրություն տարածեց, ըստ որի Ուսոյանն ու նրա թիկնապահն արդեն հիվնադանոցում են և վիրահատության են ենթարկվել: Հիվանդանոցի մոտ հերթապահում են ՕՄՕՆ-ի զինվորները:

Հինգշաբթի`տեղի ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում, Ասլան Ուսոյանը Տվերսկայա փողոց է եկել իր թիկնապահի և վարորդի հետ: Վերջինս մեքենայի մեջ է մնացել, իսկ Դեդ Հասանն ու նրա թիկնապահը շենքի մուտքի ուղղությամբ են շարժվել: Հենց այդ պահին էլ մի քանի կրակոց է լսվել: Կրակոցներից հետո նախ թիկնապահն է ընկել, իսկ Ուսոյանը, այս ու այն կողմ է թռչկոտել` փորձելով խուսափել փամփուշտներից, ինչը նրան չի հաջողվել:  Երկրորդ փամփուշտից հետո նա էլ է գետնին ընկել: Այդ ամենը տեսնելով` վարորդն արագորեն վրա է հասել, օգնություն է կանչել և զանգել շտապօգնություն: Նրանց են մոտեցել մի քանի տղամարդ, ովքեր տեսախցիկի տվյալներով, զինված են եղել:

Պատահարի տեղանքն ուսումնասիրելիս` ոստիկանները նկատել են, որ մահափորձն իրականացված հատվածի դիմացի շենքի 3-րդ հարկի պատուհան բաց է: Դեպքի վայր են ժամանել ալպինիստներն, ովքեր պատուհանով այդ բնակարան պիտի մտնեին, որտեղից էլ ենթադրաբար կրակել են:  Ոստիկանության հաղորդմամբ` այդ բնակարանում հայտնաբերել են այն զենքը, որից կրակել են Ուսոյանի և նրա թիկնապահի վրա:

Դիպուկահարը կրակել է Դրագունով զենքից: Այս տեսակի զենքից էլ 2009 թվականի հուլիսին կրակել են մեկ այլ «օրենքով գողի» Յապոնչիկի վրա, ինչի հետևանքով Յապոնչիկը` Վյաչեսլավ Իվանկովը, նույն տարվա հոկտեմբերին մահացել է:

Փորձագետները կարծիք են հայտնել, որ նույն տեսակի զենք օգտագործելով` սպանության պատվիրատուները փորձում են հասկացնել, որ երկու հանցագործությունները փոխկապակցված են և մեկը մյուսի փոխհատուցումն է: Ավելի վաղ Դեդ Հասանին կասկածում էին Յապոնչիկի սպանության կազմակերպման մեջ: