Որպես ՕԵԿ-Հմայակ Հովհաննիսյան ծագած հակամարտության շարունակություն «Հայկական ժամանակը» ներկայացնում է իր զրույցը Հմայակ Հովհաննիսյանի հետ:
Մեզ հետ զրույցում Հեղինե Բիշարյանին պատասխանեց Հմայակ Հովհաննիսյանը. «Նման որակումները, մանավանդ կնոջ վերարտադրությամբ, ցույն են տալիս այս կուսակցության ղեկավարության մակարդակը: Միայն կարող եմ ցավակցել ՕԵԿ-ականներին, որ նման կարգի ու մակարդակի ղեկավարներ ունեն: Նաև ինձ համար զարմանալի է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կնոջ պաշտպանության կարիքն է զգացել և հենց Հեղինե Բիշարյանն է, որ որոշել է նրան պաշտպանել իմ` միանգամայն ճշմարտացի, գուցե և ոչ այդքան բարեհունչ գնահատականի կապակցությամբ: Ղզիկ է նա, ով թաքնվում է կնոջ մեջքի հետևում և չի կարողանում սանձել նման կարգի կանանց»: