Մանիլայի դպրոցներից մեկի աշակերտը սպանել է իր 34-ամյա ուսուցչին: Պատճառն այն է, որ ուսուցիչը բոլորի ներկայությամբ իրեն նկատողություն է արել երկար սանրվածքի համար:
Վիրավորված ուսանողը սպասել է ուսուցչին դպրոցի ճանապարհին, հարձակվել նրա վրա և դանակով մի քանի հարված հասցրել: Հիվանդանոցի ճանապարհին ուսուցիչը մահացել է:
15-ամյա աշակերտը ձերբակալվել է: