Ոստիկանությանը հաջողվել է հարցաքննել քրեական
հեղինակություն Ասլան Ուսոյանին, ով հայտնի է Դեդ Հասան կեղծանունով:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նրա դեմ մահափորձ
է կատարվել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրա հետ զրուցել են վիրահատութունից
առաջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ուսոյանը հայտարարել է, որ նա պատկերացում անգամ
չունի, թե ով կարող էր կազմակերպել մահափորձը: Օրենքով գողը դժկամությամբ է
հաղորդակցվել ոստիկանության հետ, և նրանց ուղղած հարցերի մեծ մասին հրաժարվել է
պատասխանել: