Մոտ 20 րոպե առաջ Պռոշյան փողոցի վրա ՀԱԿ-ի ակտիվիստները բարձրախոսով իրազեկում էին այսօրվա հանրահավաքի մասին: Իրազեկման ժամանակ երիտասարդներին մոտեցել է սև «Ֆոլկսվագեն պասսատ» մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին ՀԱԿ-ի ակտիվիստները, մեքենայում գտնվողները պահանջել են հանձնել բարձրախոսը: Նրանք նշել են, որ «վատություն չեն ուզում անել, բայց կենտրոնում չպետք է իրազեկեք»: Երիտասարդները բարձրախոսը հրաժարվել են հանձնել, սակայն նրանց ձեռքից այն խլել են, պոկել լարը, հանել մարտկոցները և հետ վերադարձել: