Երեկ Ստամբուլում կայացած Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ «մենք հպարտ ենք լինել վեց պետություն և մեկ ազգ»:
Գյուլը նկատի է ունեցել իր երկիրը, ինչպես նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը: Նշենք, որ Ուզբեկստանի նախագահը համաժողովին ներկա չի գտնվել: Turkiye պարբերականը գրում է, որ առաջին անգամ համաժողովի պաշտոնական լեզուն եղել է ոչ թե անգլերենը կամ ռուսերենը, այլ` թուրքերենը: