Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Վաշինգթոնում լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարել է, որ Վրաստանի հետ նոր պատերազմ ծագելու դեպքում ռուսական բանակը ավելի արագ կջախջախի հակառակորդին, քան 2008-ի դեպքերի ժամանակ:
«Վստահեցնում եմ, որ հնարավոր վրացական ագրեսիայի դեպքում` 2008 թվականին Հարավային Օսիայի դեմ իրականացված ագրեսիայի նման, մեզ 5 օրից էլ քիչ ժամանակ կպահանջվի»,- նախարարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Սերդյուկովը հայտնել է, որ արևմտյան դաշնակիցների հետ հանդիպումների ժամանակ ռուսական կողմը մշտապես անդրադառնում է նրանց կողմից Վրաստանին զենքով ապահովելու փաստին: «Մենք ասում ենք, որ դա մեզ անհանգստացնում է և խոչընդոտում է մեր համագործակցությանը իսրայելցիների, ամերիկացիների և մնացածների հետ, որոնք ինչ-որ կերպ զինում են այսօրվա վրացական ռեժիմը»,- ասել է ՌԴ պաշտպանությանը: