Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով հայտարարեց, որ «խորը մտահոգությունը, պարտաճանաչությունը և պատասխանատվության զգացումն է մեզ այսօր ստիպել Մատենադարանի դիմաց` ի մի բերելու վերջին մի քանի ամիսների հայաստանյան իրավիճակը և որոշելու պայքարի հետագա ընթացքը»:
«Ոչ մի կասկած չկա, որ այսուհետև որևէ բիրտ ուժ չի կարող խափանել մեր հույսը, հավատը, վճռականությունը: Ցավոք սրտի, ծանրագույն վիճակը շարունակվում է, ռեժիմի արյունոտ ընթացքը շարունակվում է: Այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասում են մեծ կորուստներ: Ոչ միայն Արցախը, այլև ողջ հայրենիքը կկորցնենք: Ես կոչ եմ անում ողջ հայ ուսանողությանը միավորվել Ազատության հրապարակում», – ասել է Սամվել Հարությունյանը: