Home / Армения / ՌԴ կայանների տեղեկայման պայմանագիրը ստորագրել եմ հաճույքով. Սերժ Սարգսյան

ՌԴ կայանների տեղեկայման պայմանագիրը ստորագրել եմ հաճույքով. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Профиль» պարբերականին տված հարցազրույցում, ասել է, որ ինքը Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը հաճույքով է ստորագրել:

«Գիտեք, անձամբ ես հաճույքով եմ արել դա: Դուք, հավանաբար, բազմիցս լսել եք, որ ոչ մի պետություն` անգամ ամենաուժեղ, ամենամեծ պետությունն ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, ուր մնաց փոքրիկ Հայաստանն անի դա: Ռուսաստանի հետ մենք դաշնակիցներ ենք ոչ միայն երկկողմանի հարաբերությունների հիման վրա, այլև ՀԱՊԿ-ի շրջանակներում: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ սպառնալիքներն ու վտանգները շատ են: Որոշ երկրներ, որոշ դեպքերում կասկածի տակ են դնում անգամ հայերի ապրելու իրավունքն իրենց պատմական տարածքներում: Պատմական և արդիական խնդիրների պատճառով մեծ է ռազմական բախման հավանականությունը մեր տարածաշրջանում»,- նշել է նախագահը: