Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետագա ներդրումային ծրագրերին, զրուցել բերքահավաքին մասնակցող աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով:
«Տիեռաս դե Արմենիա»-ն, լինելով գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություններից մեկը, նաև ներմուծում է խաղողի այգիների մշակության ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարևորվում է խաղողագործության բնագավառում նոր մշակույթի և ագրոտեխնոլոգիաների տարածման ու եկամտաբերության բարձրացման առումով: