Home / Армения / «Հայկական ժամանակ». Հ1-ի տնօրենի պաշտոնին առայժմ մեկ հավակնորդ կա

«Հայկական ժամանակ». Հ1-ի տնօրենի պաշտոնին առայժմ մեկ հավակնորդ կա

Օրաթերթն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի ընթացքին:

Այսօր ժամը 17-ին Հանրային հեռուստառադիոխորհուրդը դադարեցնում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի հայտերի ընդունումը: Այդ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը, որը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ հայտ չի ներկայացնելու, քանի որ ինքն ուզում է ղեկավարել ռադիոն: Երեկ Հանրային հեռուսատառադիոխորհրդի անդամ, մրցույթային հանձնաժողովի անդամ Արմեն Անդրեասյանը մեզ հայտնեց, որ մինչ այդ պահը ստացել է մեկ հայտ, և այդ հայտատուն Վիտալի Ավանեսովն է: Նա ծնվել է 1944թ., 1973-ից աշխատել է հեռուստառադիոպետկոմում: Թոշակի գնալուց առաջ (2009-ին) աշխատել է Հանրային ռադիոյում որպես տնօրենի ռեֆերենտ: Անդրեասյանը վստահեցրեց, որ այլ հայտատուներ էլ կլինեն, քանի որ ինքը բազմաթիվ զանգեր է ստացել: