Առաջին անգամ վերջին տասը տարվա ընթացքում Արգենտինան պաշտոնապես ճանաչվել է ֆուտբոլիստների ամենամեծ արտահանողն աշխարհում:
Euroamericas կազմակերպության զեկույցի համաձայն` վերջին երկու տարվա ընթացքում Արգենտինան շրջանցել է Բրազիլիային եվրոպական և արաբական ակումբներ վաճառված ֆուտբոլիստների քանակով:
Անցյալ տարի Արգենտինան 1716 ֆուտբոլիստ է վաճառել երկրից դուրս, մինչդեռ Բրազիլիայից արտասահմանյան ակումբներ է տեղափոխվել 1443 ֆուտբոլիստ:
Վերջին 5 տարվա ընթացքում արգենտինական ֆուտբոլային շուկան աճել է ավելի քան 800 տոկոսով: Միայն անցյալ տարվա ընթացքում այդ երկրից արտասահման են վաճառել 117 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ֆուտբոլիստներ: