Home / Հայաստան / Հայաստանցին անհաջող ելույթ ունեցավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանցին անհաջող ելույթ ունեցավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Այսօր թուրքական Անթալիայում ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցաշարում պայքարի մեջ մտավ Հայաստանը ներկայացնող Էլեն Գրիգորյանը: 22-ամյա մարզուհին 53կգ քաշային կարգում բավական անհաջող հանդես եկավ: Պոկում վարժությունում Էլենը բարձրացրեց 80 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում նրա արդյունքը 106 կիլոգրամ էր:

Երկամարտի արդյունքում ցույց տալով 186կգ արդյունք` Էլեն Գրիգորյանը զբաղեցրեց 12-րդ տեղը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց չինուհի Չեն Քսայոտինը, ով երկամարտի արդյունքում ցույց տվեց 222 կգ արդյունք: