1990թ. ստեղծված «Հատուկ գունդը», որն այն ժամանակ կոչվում էր ՆԳՆ ռազմականացված ջոկատ և ստեղծվել էր պաշտպանելու Հայաստանի սահմանները և Արցախի անվտանգությունը, այսօր մեծ շուքով նշել է իր հիմնադրման 20 ամյակը:
Այդ առիթով անցկացվել է շքերթ, որին մասնակցել են նաև«Հատուկ գնդի» վետերանները: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Սեյրան Օհանյանը «Հատուկ գնդի» ներկայացուցիչներին շնորհել է Մարտական ծառայության մեդալներ, և պատվոգրեր, որոնք սահմանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ուշագրավ է, որ «Հատուկ գնդի» վետերենների մեծ մասն այսօր ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվ ներկայացուցիչներից են:
Մասնավորապես, ՀԱԿ ներկայացուցիչ «Լինենք Տեր Պետությանը» հ/կ նախագահ Արմեն Համբարձումյանը, ով նույնպես «Հատուկ գնդի» անդամներից է եղել , ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար պարգևատրել են Մարտական ծառայության մեդալով: