Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արևիկ Պետրոսյանը հրաժարական է տվել:
Կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հաստատել է այդ տեղեկատվությունը` չնշելով,սակայն, հրաժարականի պատճառները:
ԱԺ փոխնախագահի նոր թեկնածուին կուսակցությունը կառաջադրի հոկտեմբերին:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Արամ Սաֆարյանն ու Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին: