Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) վիճակը բժիշկները բավարար են գնահատում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին նրա դեմ մահափորձ էր կազմակերպվել:
Հանգստյան օրերին Ուսոյանին երկրորդ անգամ են վիրահատել: «Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում, այն կայուն է: Ապաքինման հեռանկարները դրական են»,- նշել է պարբերականի իրավապահ մարմինների աղբյուրը:
Այժմ Ուսոյանը քաղաքի հիվանդանոցներից մեկում է, որը հսկվում է հիվանդանոցի ուժերի և Ուսոյանի անձնական թիկնազորի կողմից: Ուսոյանի հարազատներն առաջարկել են նրան արտասահման տեղափոխել` բուժումն այնտեղ շարունակելու համար, բայց բուժանձնակազմը հավաստիացրել է, որ իրենք անհրաժեշտ սարքավորումներ և լավ մասնագետներ ունեն, և հիվանդին տեղափոխոլու կարիք չկա:
Խոսելով Ուսոյանի մահափորձի հետևանքով քրեական խմբավորումների միջև հավանական պատերազմի մասին` պարբերականի աղբյուրը նշել է, որ նման պատերազմը երբեք էլ չի դադարել: «Քրեական միավորումները պաբերաբար կորուստներ են տալիս բախումների պատճառով: Նման սպանություններն իրականացվում են Ռուսաստանի տարածքից դուրս և այդ պատճառով հանրության աչքից հեռու են»,- ասել է նա: