Home / Հայաստան / Եվրոպան չի ցանկանում պատերազմ Ղարաբաղում

Եվրոպան չի ցանկանում պատերազմ Ղարաբաղում

Եվրոպան հույս ունի, որ Ղարաբաղում չի կրկնվի
այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, «քանի որ 2008 թվականին նույնպես սահմանին փոքր
սադրանքներ եղան, որոնց հետևանքով էլ պատերազմ սկսվեց»: Այդ մասին
1news.az-ին
հայտնել է ԱՊՀ երկրների էներգետիկ հարցերով եվրոպացի փարձագետ Ալեքսանդր Ռարը:

«Բարաք Օբաման համագործակցում է Ռուսաստանի հետ
և չի փորձում կանխել վերջինիս իշխանության տարածումը տարածաշրջանում: Աբխազիայում,
Հարավային Օսիայում տեղակայաված են Ռուսաստանի ռազմակայանները, իսկ նախկինում նման
բան չկար, ուղղակի զորքեր էին: Ստորագրվեց Հայաստանի հետ պայմանագիրը: Այնուհետ
Ադրբեջան կատարած այցով Դմիտրի Մեդվեդևը ցույց տվեց, որ Բաքվի և Մոսկվայի միջև
ռազմական համագործակցությունը կարող է իրական հիմքեր ստանալ: Ռուսաստանը կրկին
Կովկասում է: Ամերիկացիները Վրաստանում են, և թվում է, թե նրանք ոչ մի
ռազմավարական մտադրություն չունեն հետ պահել Ռուսաստանին: Նրանք օգտագործում են
Վրաստանին` որպես Իրանի համար ռազմահարթակ»,- ասել է փորձագետը:

Նա նշել է, որ Nabucco ծրագրի
միջոցով տարածաշրջան է ձգտում թափանցել նաև Եվրամիությունը: «Եթե
Nabucco
կառուցվի, ապա կարելի է ասել, որ ռուսական ազդեցությունն այնքան էլ հզոր չէ, որքան
թվում է, և Եվրամիությունը կարողացավ հասնել իր նպատակին»,- ասել է Ռարը: