Իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբը
պաշտոնապես բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ նրանից հետո, երբ մամուլում տեղեկատվություն
է տարածվել այն մասին, որ «Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահ Ապուլա Էդելն այն մարդը
չէ, ում անունով ներկայանում է:
Կամերունցի մարզիչ Նիկոլաս Ֆիլիբերի խոսքով`
Էդելը կեղծել է իր անձնագրի տվյալները և փոխել է անունն ու տարիքը: Եվրոպայի
լիգայի առաջին տուրի խմբային փուլում, որը 1:0 հաշվով ավարտվել է «Պարի
Սեն-Ժերմենի» հաղթանակով, ֆրանսիացիների դարպասը անառիկ է պահել ոչ թե 24-ամյա Էդելն,
այլ 29-ամյա Ամբրոզա Բեյամը:
Եթե Էդելին մեղավոր ճանաչեն, ապա նրան
բանտարկություն է սպասվում, իսկ ֆրանսիական ակումբի հաղթանակը չեղյալ կհամարվի:
Պաշտոնապես Ապուլա Էդելն իր կարիերան սկսել է
Հայաստանում` 16 տարեկանից խաղալով հայկական «Փյունիկ» ակումբում, որտեղ 3 խաղաշրջան
է անցկացրել, իսկ 2003 և 2004 թվականներին երկրի լավագույն դարպասապահ է ճանաչվել:
Այնուհետ, խախտելով պայմանագիրը, կամերունցին սկսել է փախչել է Բուխարեստի «Ռապիդ»:
Այստեղ ընդամենը 9 խաղ անցկացնելով` տեղափոխվել է Փարիզ:
«Փյունիկը» բողոք է ներկայացրել
և Լոզանի Մարզական դատարանը ռումինական
ակումբին մեղավոր է ճանաչել և տուգանել է 100 հազար շվեյցարական ֆրանկով: Նշենք, որ Էդել Ապուլա
Էդիմա Բետեն Հայաստան է եկել իր ներկայիս անձնագրով: