21-րդ տուրի հանդիպումներից հետո էլ ավելի սրվեց պայքարը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում: Առաջատարը` «Բանանցը», անսպասելիորեն 2 միավոր կորցրեց հետնապահ «Շիրակի» հետ խաղում: Երկրորդ խաղակեսի միջնամասում «Շիրակի» հարձակման առաջատար Անդրանիկ Բարիկյանը բացեց հաշիվը, սակայն 5 րոպե անց Նոգեյրան հավասարեցրեց այն: Հաշիվը չփոխվեց մինչև հանդիպման վերջ, ինչը նշանակում է, որ «Փյունիկը», որը պարտության էր մատնել «Կիլիկիային», կրճատեց տարբերությունն առաջատարից և այժմ «Բանանցից» հետ է մնում ընդամենը 3 միավորով:
Նշենք, որ երրորդ տեղում ընթացող «Ուլիսը» պարտություն կրեց «Միկայից», և, փաստորեն, կորցրեց չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունները: Այժմ «Ուլիսի» ֆուտբոլիստները հետ են մնում առաջատարից արդեն 7 միավորով: «Միկայի» հաղթանակից հետո կարող է սրվել պայքարը երրորդ տեղի համար. «Միկային» «Ուլիսից» բաժանում է 5 միավոր:
Արդյունքներ.
«Իմպուլս»-«Գանձասար» 1:1
Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլերը` Կարեն Մուրադյան, 10 («Իմպուլս»), Սարգիս Նասիբյան, 25 («Գանձասար»)
«Փյունիկ»-«Կիլիկիա» 5:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Նելլի Ստեփանյան
Գոլերը` Գևորգ Ղազարյան, 16, Մարկոս Պիզելի, 20, 11մ, Հովհաննես Գոհարյան, 33, 56, Դավիթ Մանոյան, 37
«Բանանց»-«Շիրակ» 1:1
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Արարատ Շահինյան
Գոլերը` Խոսե Կառլոս Նոգեյրա, 66 («Բանանց»), Անդրանիկ Բարիկյան, 63 («Շիրակ»)
«Ուլիս»-«Միկա» 1:2
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Հակոբ Արտոյան
Գոլերը` Շոթա Ջիքիա, 69 («Ուլիս»), Էդիլսոն Ժունիոր, 43, Ալեքսանդր Թադևոսյան, 75 («Միկա»)