Վեց հավաքարարներ, ում կասկածում էին Հռոմի պապի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, ձերբակալվել են իրենց գործընկերոջ պատճառով, ով սխալ է հասկացել իրենց կատակը, գրում է բրիտաական Mirror-ը:
Սեպտեմբերի 16-ին հավաքարարներից մեկը թեյի շուրջ զրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ Պապի վրա կրակելը հեշտ չի լինի, քանի որ նրա մեքենան զրահապատ է: Մեկ ուրիշն առաջարկել է կիրառել նռնակ: Զրուցակիցները կատակելուց հետո փոխել են զրույցի թեման, սակայն Veolia Environmental Services ընկերության հավաքարարը, ով լսել է զրույցը, անմիջապես զանգահարել է ոստիկանություն: Նա տեղեկացրել է, որ իր գործընկերները պատրաստվում են սպանել Պապին լոնդոնյան զորահանդեսից առաջ:
Հիշեցնենք, որ հավաքարարներին ձերբակալել են ուրբաթ օրը, սակայն ավելի ուշ նրանք ազատ են արձակվել: