Սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին մասնակցել են բազմաթիվ հայեր Սփյուռքի տարբեր օջախներից, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Ուշագրավ է, որ արարողությանը ներկա էին նաև «Մահմեդական հայեր» կազմակերպության ներկայացուցիչները:
Կազմակերպության մամուլի քարտուղար Հաջի Մեհմեթ Ալին Hurriyet-ին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայում մարդկանց մեծ խումբ հնարավորություն չի ունեցել բացահայտել իր իսկական ինքնությունը:
«Չնայած մեր պապերն ընդունել են իսլամն այն օրերի ցավալի իրադարձությունների ժամանակ իրենց կյանքը փրկելու համար, նրանք գաղթնի պահպանել են իրենց հայկական ինքնությունը», – ասել է Հաջի Մեհմեթ Ալին: