Home / Армения / Անկախությունն ամեն ինչից վեր է ինձ համար. Լևոն Տեր-Պետրոսյան

Անկախությունն ամեն ինչից վեր է ինձ համար. Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձը Հայ ազգային կոնգրեսը տոնեց Սարյանի արձանի մոտ: Կոնգրեսի համակիրներին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Անկախությունը ես ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել: Ինձ համար այն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի, դա ամեն ինչից վեր է ինձ համար»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահը շնորհավորեց թե իր համակիրներին, թե ոչ համակիրներին Անկախության տոնի առթիվ: Այնուհետև նա զբոսնեց Սարյանի արձանի տարածքում` ընթացքում զրուցելով ու շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին: