Ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվն այս տարի 64 միլիոնով ավելացել է: Նախորդ տարի աղքատների թիվը ավելացել էր 40 միլիոնով: Այսպիսի տվյալներ է հրապարակել Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Ցելիկը` Նյու Յորքում ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գագաթաժողովի ժամանակ:
ՄԱԿ-ի տվյալներով` ծայրահեղ աղքատ համարվում են այն մարդիկ, ովքեր ապրում են օրական 1 դոլարով:
«2008 թվականին էներգետիկ, արդյունաբերական և ֆինանսական ճգնաժամի հասցրած վնասները դանդաղեցրել են Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործընթացը աշխարհի մի շարք պետություններում: Համաշխարհային բանկի տվյալներով` 2010 թվականին ծայրահեղ աղքատների թիվը 64 միլիոնով ավելացել է, իսկ նախորդ տարի սովյալների թիվն ավելացել է 40 միլիոնով»,- Զելիկի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն: