Home / Армения / Բրայզան դարձել է Վաշինգթոնում առկա հակասությունների պատանդը. քաղաքագետ

Բրայզան դարձել է Վաշինգթոնում առկա հակասությունների պատանդը. քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու քայլը պետք է դիտարկել Բարաք Օբամայի աշխատակազմում ուժերի բաշխման տեսանկյունից: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը:

«Բրայզան դարձել է Վաշինգթոնի հակասությունների պատանդը: Պետք չէ մտածել, թե դրա հետևում որևէ դավադրություն է թաքնված: Իհարկե, գոյություն ունեն նաև աշխարհաքաղաքական պատկերացումներ, բայց դրանք վերջին պլանում են: Այս հարցում կարևորն այն է, որ մի կողմը թուլացնելու է իր դիրքերը, իսկ մյուսը` ամրապնդելու է»,- ասել է քաղաքագետը:

Նշենք, որ այսօր ԱՄՆ սենատում Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու վերաբերյալ լսումներ են անցկացվելու: