Home / Армения / Գյուլն ու Մուբարաքն էլ շնորհավորեցին Սերժ Սարգսյանին

Գյուլն ու Մուբարաքն էլ շնորհավորեցին Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքը, Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլը, Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: