Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Ուկրաինայի առաջնության «Տավրիայի» հետ հանդիպումից հետո հատուկ ընդգծել է Հենրիխ Մխիթարյանի խաղը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 4:1 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ 4-րդ գոլի հեղինակ:
«Առաջին խաղակեսում շատ պահեր ունեինք, սակայն չէինք կարողանում դրանք իրացնել: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Ադրիանանոն և ամեն ինչ փոխվեց: Ես բոլորից գոհ եմ, հատկապես Մխիթարյանից, ով այսօր շատ լաբ հանդիպում անցկացրեց», – Լուչեսկուի խոսքերը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը: