Այսօր Խանտի-Մանսիյսկում մեկնարկած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականն ուժերը չափեց Հաշմանդամների միջազգային շախմատային ասոցիացիայի թիմի հետ:
Այս մրցապայքարում ամենաարագը հաղթեց Լիլիթ Մկրտչյանը, ով սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Նադեժդա Զիկինային:
Մկրտչյանի օրինակին հետևեցին նաև Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը, և միայն չորրորդ խաղատախտակին հանդես եկող Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց: Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ` 3,5:0,5: