Համաշխարհային շախմատային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս պահին հանդիպում է Կոստա-Ռիկայի ընտրանու հետ:
Առաջին տախտակին Վլադիմիր Հակոբյանը սևերով պայքարում է Մաուրիսիո Արիաս Սանտանայի հետ: Այս պահին շախմատիստները 9-ական քայլ են կատարել:
Երկրորդ տախտակին Գաբրիել Սարգսյանը սպիտակներով Լեանորդո Վալդեսի հետ: Տվյալ պարտիայում շախմատիստները 14-ական քայլ են կատարել` փոխանակելով մեկական ֆիգուր և զինվոր:
Արման Փաշիկյանը մրցում է Գոնսալես Բերնալի, իսկ Ավետիք Գրիգորյանը` Սեբաստյան Ռուիս Բլեզի հետ:
Առայժմ բոլոր պարտիաներում հավասար պայքար է ընթանում: