Նիժնի Նովգորոդի շրջանային դատարանը վճիռ է կայացրել նախորդ տարվա հունվարին քաղաքի կենտրոնում իրականացված սպանության գործով:
2009 թվականի հունվարի 7-ին քաղաքի սրճարաններից մեկից դուրս գալիս Կալաշնիկով տեսակի զենքից սպանվել էր գործարար Զաքար Գրիգորյանը: Ներքին գործերի բաժանմունքի ներկայացուցիչ Վիկտոր Բրատանովի խոսքով` սպանությունը «ֆինանսական-անձնական» հողի վրա է իրականացվել, հաղորդում է ФедералПресс-ը:
Հետաքննությունը պարզել է, որ Գրիգորյանն իր համերկրացիներից պահանջել է կիսվել հանցագործ գործունեությունից ստացված եկամուտներով, իսկ վերջիններս որոշել են ազատվել նրանից: «Հեղինակության» սպանության հետաքննությունը թույլ է տվել բացահայտել նաև 16 խոշոր կողոպուտների դեպքեր, որոնք հանցավոր խմբի կողմից էին իրականացվել:
Դատարանը հանցավոր խմբի անդամներին` Պողոսյանների ընտանիքին (հորն ու որդիներին) 19, 16 և 15 տարվա ազատազրկման է դատապարտել: Մեկ այլ հայաստանցի դատապարտվել է 16, իսկ հանցագործությանը մասնակցություն ցուցաբերած տեղի բնակիչ դատապարտվել է 9-ը տարվա ազատազրկման: