Home / Հայաստան / Մեքսիկայում 400 կոկորդիլոսներ անհետացել են արգելոցից

Մեքսիկայում 400 կոկորդիլոսներ անհետացել են արգելոցից

Մեքսիկայի արևելյան նահանգում կոկորդիլոսների արգելոցից ավելի քան 400 կոկորդիլոս է անհետացել: Անձրևների հետևանքով վարարած գետը քանդել է կոկորդիլոսների «բնի» պատնեշները և կենդանիներին այլ տարածք է քշել: Մասնագետները ենթադրում են, որ կենդանիների մի մասը կարող է Մեքսիկական ծոցում լինել, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

Տեղի իշխանությունները բնակչությանը կոչ են արել չսպանել կոկորդիլոսներին և չփորձել բռնել նրանց սեփական ուժերով: