Նովոսիբիրսկի իրավապահ մարմինները կոչ են անում բնակչությանն օգնել իրենց գտնելու հանցագործներին, ովքեր կրակոցներ են արձակել խցանման մեջ գտնվող «Լադա» ավտոմեքենայի վրա:
Ընթացիկ տարվա օգոստոսին Նովոսիբիրսկի փողոցներից մեկում անհայտ անձինք մի քանի կրակոց են արձակել ВАЗ-21093 մակնիշի ավտոմեքենայի վրա:
Կրակոցային հարձակման ենթարկված մեքենան խցանման մեջ է եղել, այդ իսկ պատճառով հանցագործներին հաջողվել է դիպուկ կրակել: Պատահածի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «երկու կամ ավելի անձանց վրա մահափորձ իրականացնելու» հոդվածով, սակայն հանցագործներին ձերբակալել առայժմ չի հաջողվել: Ոստիկանության միակ հույսը պատահարի ականատեսների վկայությունն է, հաղորդում է KP.ru-ն: