Home / Армения / Շախմատային օլիմպիադա. Հակոբյանը ոչ-ոքի խաղաց

Շախմատային օլիմպիադա. Հակոբյանը ոչ-ոքի խաղաց

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարներից մեկը` Վլադիմիր Հակոբյանը, ով այսօր Կոստա-Ռիկայի հավաքականի հետ խաղում պայքարում էր առաջին տախտակի վրա, 31-րդ քայլին ոչ-ոքի ավարտեց իր պարտիան Մաուրիսիո Արիաս Սանտանայի հետ:

Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը հաղթում է մրցակցին 2,5:1,5 հաշվով: Գաբրիել Սարգսյանը շարունակում է պայքարը Լեոնարդո Վալդեսի հետ: