Home / Армения / Շախմատային օլիմպիադա. Հայ շախմատիստը հաղթանակ տարավ

Շախմատային օլիմպիադա. Հայ շախմատիստը հաղթանակ տարավ

Համաշխարհային շախմատային օլիմպիադայում առաջին հաղթանակը տարավ Հայաստանը ներկայացնող Ավետիք Գրիգորյանը: 

Րոպեներ առաջ ավարտվեց առաջին տուրի Հայաստան – Կոստա-Ռիկա մրցավեճի երկրորդ պարտիան: Չորրորդ տախտակին սպիտակներով հանդես եկող Ավետիք Գրիգորյանը պարտության մատնեց Սեբաստյան Ռուիս Բլեզին:

Հիշեցնենք, որ մինչ այդ իր պարտիան սևերով ոչ-ոքի էր ավարտել Արման Փաշիկյանը:

Արիաս Սանտանա –Վլադիմիր Հակոբյան և Գաբրիել Սարգսյան – Լեոնարդո Վալդես պարտիաները շարունակվում են: