1988-ից սկսած մեր քաղաքական գործընթացները բացահայտված չեն. այս տարիների մեր պայքարի ուղին իմաստավորվելու կարիք ունի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը և, շնորհավորելով բոլորին, ավելացրել, որ «ինչ ձեռք ենք բերել` ժողովրդի շնորհիվ ենք ձեռք բերել»:
«Ոչ մի քաղաքական ուժ իրեն չպետք է վերագրի Արցախի ազատագրումը. մենք այն ազատագրել ենք մեր ժողովրդի նվիրյալ զավակների արյան գնով»,- նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով` 1988 թվականին, երբ հարթակից հնչեցին նաև սովետմիությունից ազատվելու կոչեր, «պայքար, պայքար մինչև վերջ»-ի նման այլ կարգախոսներ, և Ղարաբաղի ազատագրման հարցի համար ոտքի ելած ժողովուրդը հասկացավ, որ այլ հարցի համար էլ է հրապարակ եկել, եղավ մեծ հիասթափություն:
«Սակայն մեր ժողովուրդը կարողացավ դիմակայել նաև դրան` այդ ցրտի ու մթի տարիներին»,- նշել է Ալեքսանդր Մանասյանը: