Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի վեհաժողովին, հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է կիսվել իր փորձով կաշառակերության դեմ պայքարի հարցում, հաղորդում է Georgia Online-ը:
«Կարևոր է ոչ միայն զարգացման միջոցներ առանձնացնել, այլև կարողանալ հսկողություն սահմանել դրանց օգտագործման վրա: Եթե աղքատության դեմ պայքարին մոտենանք միայն գումարային տեսանկյունից, ապա պետք է թույլ չտալ, որ այդ փողերը բյուրոկրատիայի ձեռքն ընկնեն»,- ասել է նախագահը:
Սահակաշվիլիի խոսքով` Վրաստանը կաշառակերության մեջ ընկղմված երկիր էր, որտեղ միլիոնավոր դոլարներ էին անհետանում` չհասնելով թոշակառուներին և երեխաներին: Վերջին տարիներին Վրաստանը մեծ ջանքեր է գործադրել կաշառեկության դեմ պայքարելու համար: «Այսօր մենք ոչ միայն պայքարում ենք կաշառակերության դեմ, այլև քայլեր ենք ձռնարկում երկրի զարգացման համար»,- ասել է Վրաստանի նախագահը: