Home / Армения / Օբաման հպարտանում է ԱՄՆ-ի և Հայաստանի կապերով

Օբաման հպարտանում է ԱՄՆ-ի և Հայաստանի կապերով

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.

«Մեծարգո պարոն նախագահ, Միացյալ Նահանգները միանում է Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին` նշելու Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ը:

Այս առիթով մենք մեր գնահատանքն ու հարգանքն ենք հայտնում հայ ժողովրդի ոգու ու նվաճումների և աշխարհով մեկ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Միացյալ Նահանգները հպարտանում է մեր երկրների պատմական կապերով ու բարեկամությամբ և որպես պատիվ է ընդունում հայկական ծագումով ամերիկացիների բազմաթիվ ներդրումները մեր երկրում: Շնորհավորում եմ Ձեր ազգային տոնի առթիվ»: