ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսը լրագրողներին հայտարարել է, որ Նյու Յորքում տեղի է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: Այս մասին նշված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
«Ուրբաթ Բարաք Օբաման հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ: Մի շարք հարցերում Ադրբեջանը ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից է»,- ասել է Ռոդեսը: