Home / Հայաստան / Արևմտյան Ադրբեջանում պայթյունի հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ

Արևմտյան Ադրբեջանում պայթյունի հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ

Այսօր Իրանի Մահաբադ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ զոհվել է, 20-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Արևմտյան Ադրբեջանի նահանգապետ Վահիդ Ջալազադեհի խոսքով` զոհվածները հիմնականում կանայք ու երեխաներ են: Կանայք հավաքվել էին` հետևելու տեղի ունեցող ռազմական շքերթին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: