Home / Армения / Գաբրիել Սարգսյանը նույնպես հաղթում է

Գաբրիել Սարգսյանը նույնպես հաղթում է

Հայաստանի շախմատի հավաքականի երրորդ համարը` Գաբրիել Սարգսյանը, րոպեներ առաջ իր մրցամարտը հաղթանակով ավարտեց չինական ծագումով ավստրալացի Ջորջ Քսիեի նկատմամբ: Սարգսյանը, ով խաղում էր սպիտակ ֆիգուրներով, մրցակցին ստիպեց անձնատուր լինել 43-րդ քայլին:

Հիշեցնենք, որ մինչ այդ Արոնյանը պարտության էր մատնել Ժոն Յուան Ժաոին, իսկ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի էր խաղացել Դևիդ Սմերդոնի հետ:

Այս պահին շարունակվում է Սթիվեն Սոլոմոն-Արման Փաշիկյան պարտիան: Փաշիկյանը մեկ ֆիգուրի առավելություն ունի և սևերով պայքարում է հաղթանակի համար: